ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ցեղասպանության ուրացման գործնական փուլը

Ցեղասպանության ուրացման գործնական փուլը
31.10.2024 | 21:13

Նկարում պատկերված պետական դավաճանը բառացիորեն հայտարարել է.

«Պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, սա արտաքին քաղաքականության և դիվանագիտության խնդիր չէ»:

Տարիներ շարունակ այսպիսի ձևակերպումներ օգտագործում էր հենց թուրքական կողմը:

Միրզոյանի խոսքերը ոչ այլ ինչ են, քան մաքուր թուրքական քաղաքականության ընդունում և ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մեկնարկ:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5390

Մեկնաբանություններ